Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Image

Կրկնակի մանդատ կամ բազմակի մանդատ, քաղաքական-իրավական պրակտիկա, երբ մեկ անձը միաժամանակ զբաղեցնում է ընտրովի կամ նշանակովի երկու կամ ավելի հանրային պաշտոններ, այդպիսով ունենում է մեկից ավելի քաղաքական մանդատ։

Կրկնակի մանդատի նկատմամբ մոտեցումները տարբերվում են ըստ կառավարման համակարգերի։ Մինչդեռ խորհրդարանական որոշ համակարգեր թույլատրում են պաշտոնների համատեղում, նախագահական և ժամանակակից ժողովրդավարական համակարգերը խիստ սահմանափակում կամ արգելում են այն՝ շահերի բախումից խուսափելու նպատակով։

Կախված երկրից և քաղաքական ավանդույթներից՝ այս պրակտիկան ունի տարբեր անվանումներ․ Մեծ Բրիտանիայում երբեմն հայտնի է որպես կրկնակի պաշտոն (անգլ.՝ double jobbing), Միացյալ Նահանգներում՝ կրկնակի աշխատանք (անգլ.՝ double-dipping), իսկ Ֆրանսիայում մանդատների համատեղում (ֆրանսերեն՝ cumul des mandats, «կումալ դես մանդատս»): Այսպիսով, երբ անձը՝ լինեով քաղաքապետ կամ ավագանու անդամ, միաժամանակ ընտրվում և պաշտոնավարում է որպես խորհրդարանի պատգամավոր կամ սենատոր ազգային կամ նահանգային օրենսդիր մարմնում և պահպանում է երկու պաշտոններն էլ, ապա դա կրկնակի մանդատ է:

Կրկնակի մանդատի նկատմամբ քաղաքական և իրավական մոտեցումները տարբեր երկրներում էապես տարբերվում են:

Որոշ պետություններում այս երևույթը քաղաքական մշակույթի հաստատված մասն է: Այն դիտարկվում է որպես կենտրոնական իշխանություններին տեղական ինքնակառավարման խնդիրներն օպերատիվ հասցնելու արդյունավետ միջոց։ Դասական խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող որոշ երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայուն կամ Կանադայում) գործադիր և օրենսդիր իշխանությունները սերտորեն կապված են։ Նման համակարգերում վարչապետն ու կառավարության անդամները (նախարարները) ոչ միայն կարող են, այլև հաճախ պարտավոր են միաժամանակ լինել խորհրդարանի պատգամավոր: Սա արվում է կառավարության նկատմամբ օրենսդիր մարմնի քաղաքական վերահսկողությունն ու հաշվետվողականությունն ուժեղացնելու համար։

Այնուամենայնիվ, շատ ժողովրդավարական իրավական համակարգերում (այդ թվում՝ Հայաստանում) կրկնակի մանդատն օրենքով արգելված է կամ խիստ սահմանափակված։ Սա հիմնավորվում է՝ որպես շահերի բախումից խուսափելու և պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները կանխելու միջոց, ինչպես նաև պետական պաշտոնյաների արդյունավետ գործունեությունն ապահովելու միջոց։ Օրինակ՝ դաշնային երկրներում համապետական պաշտոն զբաղեցնողներին հաճախ արգելվում է միաժամանակ պաշտոնավարել նահանգային մակարդակում: Պետությունների մեծ մասում անկախ դատական համակարգի կամ հանրային ծառայության անդամակցությունը, որպես կանոն, անհամատեղելի է գործադիր կամ օրենսդիր մարմիններում պաշտոն զբաղեցնելու հետ:

Նախագահական կամ կառավարման երկակի (դուալիստական) համակարգ ունեցող երկրներում գործադիր և օրենսդիր մարմինների անդամակցությունը միմյանց բացառում է. գործադիրի ներկայացուցիչը չի կարող միաժամանակ լինել խորհրդարանի անդամ, և հակառակը: Երկպալատ խորհրդարանական համակարգերում գործում է համանման արգելք. նույն անձին օրենքով արգելված է միաժամանակ անդամակցել և՛ վերին, և՛ ստորին պալատներին: Մանդատների համատեղման արգելք ունեցող պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում պաշտոնյան հայտնվում է իրավական անհամատեղելիության իրավիճակում: Նման դեպքերում նա պարտավոր է ընտրություն կատարել և հրաժարվել կա՛մ նախկին, կա՛մ նոր ստանձնած պաշտոնից: Ավելին

Նորություններ

← «Նորություններ»

Շարունակվող իրադարձություններ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026  Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026)  Իրանի բողոքի ցույցեր  Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Image

Վերջերս մահացածներ՝ Ալան Գրինսպեն  Աբդուլլահ Իբրահիմ  Բերնադետ Շիրակ  Ջեյմս Հենդի  Մարջան Սատրապի

Գիտե՞ք, որ․․․

← «Գիտե՞ք, որ...»

Image
Image


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
328 646
հոդված
752
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


ImageՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Image
Image
Image


Այս օրը պատմության մեջ

← «Այսօր պատմության մեջ

Հայրենական մեծ պատերազմի կադրեր
Հայրենական մեծ պատերազմի կադրեր

Օրվա պատկեր

← «Օրվա պատկեր»

Դեղնաչք շաղակրատը (լատ.՝ Chrysomma sinense) Բհիգվանում, Մահարաշտրա նահանգ, Հնդկաստան
Դեղնաչք շաղակրատը (լատ.՝ Chrysomma sinense) Բհիգվանում, Մահարաշտրա նահանգ, Հնդկաստան

Դեղնաչք շաղակրատը (լատ.՝ Chrysomma sinense) Բհիգվանում, Մահարաշտրա նահանգ, Հնդկաստան