Jump to content

Բուհեյրա (մուհաֆազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուհեյրա (այլ կիրառումներ)
Image
Բուհեյրա
արաբ․՝ البحيرة‎
Դրոշ Զինանշան
Image
Image
Image
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնԴամանհուր[1]
Խոշորագույն քաղաքԿաֆլ ալ-Դավար
ԲԾՄ40 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)
4 737 129[2] (4-րդ տեղ)
Խտություն482,1 ( 10-րդ տեղ)
Տարածք9 826  (12-րդ տեղ)
Image
Սահմանակցում էԿաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա), Ղարբիա, Մինուֆիա, Ալ-Գիզա, Մատրուխ և Ալեքսանդրիա
Ժամային գոտիարևելաեվրոպական ժամ
ISO 3166-2 կոդEG-BH
30°37′N 30°26′E / 30.61°N 30.43°E / 30.61; 30.43
Պաշտոնական կայք

Բուհեյրայի մարզ (արաբ․՝ البحيرة‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Բուհեյրայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Դամանհուր քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրերից մեկը։ Մուհաֆազան դեպի ծով ելք ունի։

Մաուֆազան զբաղեցնում է 9 826 կմ² տարածք և համարվում է 12-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան կազմված է 13 վարչական կենտրոններից, ինչպես նաև 14 քաղաքային և գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 417 գյուղեր և 5333 փոքրիկ բնակավայրեր։ Բուհեյրայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են

  • Ռաշիդ (արաբ․՝ رشيد‎‎)
  • Աբու Հումուս (արաբ․՝ أبو حمص‎‎)
  • Կաֆր ալ-Դավար (արաբ․՝ الجمالية‎)
  • Իդկու (արաբ․՝ إدكو)
և այլն

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4 737 129 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 4-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 482,1 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Բուհեյրայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
ImageՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուհեյրա (մուհաֆազ)» հոդվածին։