Consensys
Consensys | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ծրագրային ապահովման ընկերություն |
| Հիմնադրված է | 2015 |
| Հիմնադիր | Joseph Lubin? |
| Վայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | կրիպտոարժույթի արդյունաբերություն |
| Աշխատողների թիվ | 900 մարդ (2019) |
| Դուստր ընկերություններ | Planetary Resources? |
| Կայք | consensys.net և consensys.io |
| Մասնակից է | Համացանցի կոնսորցիում[2] |
Consensys, բլոկչեյն ծրագրային տեխնոլոգիաների մասնավոր ընկերություն։ Հիմնադրել է Ջոզեֆ Լուբինը, կենտրոնակայանը գտնվում է Ֆորտ Ուերտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Լուբինը հիմնադրել է ConsenSys AG-ն 2015 թվականի սկզբին՝ որպես ծրագրային ապահովման ձուլարան՝ զարգացնելու ապակենտրոնացված ծրագրային ծառայություններ և հավելվածներ, որոնք գործում են Ethereum բլոկչեյնի վրա[3][4]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ConsenSys-ը ձեռք է բերել աստերոիդների արդյունահանմամբ զբաղվող Planetary Resources ընկերությունը[5]։ 2018 թվականի դեկտեմբերին ConsenSys-ը հայտարարել է վերակազմավորման մասին՝ նախատեսելով կրճատել իր 1200 աշխատակիցների 13%-ին[6][7], իսկ 2020 թվականի փետրվարին հայտարարել է աշխատակազմի ևս 14%-ի կրճատման մասին[8]։ 2020 թվականին ConsenSys AG-ն իր ենթակառուցվածքային նախագծերից մի քանիսը առանձնացրել է առանձին ընկերության մեջ՝ Consensys Software Inc. (այժմ պարզապես կոչվում է «Consensys»)։ ConsenSys AG-ն նույն տարում վերանվանվել է «Consensys Mesh»։ 2020 թվականի օգոստոսին Consensys-ը JPMorgan Chase & Co.-ից ձեռք է բերել Quorum բանկային բլոկչեյն հարթակը։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել[9]։ 2021 թվականի նոյեմբերին Consensys-ը հավաքագրել է 200 միլիոն դոլար՝ 3,2 միլիարդ դոլար գնահատմամբ, այդ թվում ՝ Animoca Brands-ից, Coinbase Ventures-ից և HSBC-ից[10]։ 2022 թվականի մարտին Consensys-ը հավաքագրել է 450 միլիոն դոլար նոր փուլում, որը գլխավորում էր ParaFi Capital-ը, որին որպես նոր ներդրողներ միացել են նաև Microsoft-ը, SoftBank-ը և Temasek-ը[11]։ 2023 թվականի հունիսին Consensys-ը թողարկել է բրենդի թարմացում, որտեղ նրանք ներկայացրել են ընկերության նոր պատմությունը, տարբերանշանը և անվանման թարմացումը՝ հեռացնելով մեծատառը՝ «ConsenSys»-ից վերածվելով «Consensys»-ի։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Consensys-ը ներգրավված է բլոկչեյնի օգտագործման և հավելվածների համար նախատեսված բազմաթիվ տարբեր նախագծերում ու ծառայություններում։
MetaMask-ը Ethereum դրամապանակի հավելված է, որը թույլ է տալիս օգտատերերին պահպանել ու փոխանցել կրիպտոարժույթներ և տոկեններ, ինչպես նաև մուտք գործել և փոխազդել Ethereum բլոկչեյնի վրա կառուցված ապակենտրոնացված հավելվածների հետ։ Ծրագրային ապահովումն ի սկզբանե ունեցել է MIT լիցենզիա՝ որպես բաց կոդով համակարգչային բրաուզերի ընդլայնում, սակայն 2020 թվականին վերալիցենզավորվել է սեփականատիրական հատուկ լիցենզիայով[12]։ Այն կարող է օգտագործվել նաև սեփականատիրական բջջային հավելվածի միջոցով[13]։
Infura-ն բլոկչեյն հանգույցների ենթակառուցվածքային ծառայություն է, որը թույլ է տալիս հավելվածներին և մշակողներին տվյալներ ստանալ Ethereum բլոկչեյնից և տրանզակցիաներ հեռարձակել այնտեղ։ Infura-ի ցանցն օգտագործվում է որպես բեքենդ Ethereum-ի ծառայությունների և հավելվածների համար, ներառյալ՝ MetaMask-ը և բազմաթիվ այլ հավելվածներ, որոնք կապված չեն Consensys-ի հետ[14][15]։
Ընկերությունը հիմնադրել կամ ներդրումներ է կատարել մի քանի տարբեր նախագծերում, որոնք չեն համարվում իրենց հիմնական բիզնեսի մաս, առանձնացվել են ավելի անկախ կազմակերպությունների մեջ կամ ամբողջությամբ չեն պատկանում Consensys-ին[6][7]։ Դրանցից մի քանիսը ներառում են Meridio-ն՝ հարթակ, որն օգտագործվում է անշարժ գույքի ակտիվներում բաժնեմասային սեփականություն ստեղծելու, կառավարելու և առևտուր անելու համար, և Gnosis Safe-ը՝ Ethereum-ում թվային ակտիվներն անվտանգ կառավարելու հարթակ[16][17][6][18][19]։
Մետաղադրամների սկզբնական տեղաբաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Consensys-ի աջակցությունն ունեցող Civil Media-ն պնդում է, թե օգտագործում է կրիպտոարժույթը ժուռնալիստիկան փրկելու համար, 2018 թվականի հոկտեմբերին ICO (մետաղադրամների սկզբնական տեղաբաշխում)-ի միջոցով հանրությանը վաճառեց CVL տոկեններ։ Civil-ին հաջողվեց հավաքագրել 1,8 միլիոն դոլար՝ 8 միլիոն դոլարի նվազագույն սահմանաչափից[20]։
Ավելի ուշ պարզվեց, որ Consensys-ը եղել է CVL տոկենների ամենախոշոր գնորդը՝ գնելով վաճառքի հանված CVL տոկենների 80%-ը[21]։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Consensys-ը ներգրավված է եղել մի քանի միջադեպերում և դատական գործերում։ Դրանք ներառում են Իռլանդիայի Բարձր դատարանում ներկայացված բողոքարկումն ընդդեմ Աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովի որոշման[16]։ Առանձին կերպով, կորպորատիվ կառավարման մեջ ենթադրյալ անկանոնությունների պատճառով դատական քննության առարկա է դարձել 2020 թվականին իր շվեյցարական մայր ընկերությունից ամերիկյան կազմակերպությանը MetaMask-ի և այլ ակտիվների վաճառքը[22]։ 2024 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրում Consensys-ին՝ MetaMask Staking-ի միջոցով արժեթղթերի չգրանցված առաջարկով ու վաճառքով զբաղվելու, ինչպես նաև MetaMask Staking-ի և MetaMask Swaps-ի միջոցով որպես չգրանցված բրոքեր գործելու համար[23]։ SEC-ի հայցը կանխելու փորձով՝ 2024 թվականի ապրիլի 25-ին Consensys-ը Տեխասի Հյուսիսային շրջանային դատարանում հայց էր ներկայացրել SEC-ի և նրա անդամների դեմ՝ խնդրելով դատարանին հայտարարել, որ MetaMask Swaps-ը Consensys-ին չի դարձնում բրոքեր-դիլեր, MetaMask Staking-ը արժեթղթերի առաջարկ չէ, և որ Ethereum բլոկչեյնի հիմնական տոկենը արժեթուղթ չէ[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/consensys-software-inc?rid=626046048367-20
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ Tapscott, Don; Tapscott, Alex (2016 թ․ մայիս). The Blockchain Revolution: How the Technology Behind Bitcoin is Changing Money, Business, and the World. էջեր 87–93, 112–114. ISBN 978-0670069972.
- ↑ Popper, Nathaniel (2016-03-27). «Ethereum, a Virtual Currency, Enables Transactions That Rival Bitcoin's». The New York Times. Վերցված է 2016-05-11-ին.
- ↑ «ConsenSys Acquires Planetary Resources». Planetary Resources. 2018 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- 1 2 3 Kauflin, Jeff. «Cryptopia In Crisis: Joe Lubin's Ethereum Experiment Is A Mess. How Long Will He Prop It Up?». Forbes (անգլերեն). Վերցված է 2018-12-06-ին.
- 1 2 «ConsenSys plans to spin out most of its startups, and it's going to mean layoffs». 2018 թ․ դեկտեմբերի 20.
- ↑ «Major blockchain developer ConsenSys announces job losses». Reuters. 2020 թ․ փետրվարի 4.
- ↑ Irrera, Anna (2020-08-25). «ConsenSys acquires JPMorgan's blockchain platform Quorum». Reuters (անգլերեն). Վերցված է 2020-09-22-ին.
- ↑ «Ethereum Infrastructure Company ConsenSys Raises $200 Million at $3.2 Billion Valuation». Forbes.
- ↑ Browne, Ryan (2022 թ․ մարտի 15). «Microsoft dives into Web3 with investment in Ethereum co-founder's start-up ConsenSys». CNBC.
- ↑ Dan Finlay (2020 թ․ օգոստոսի 20). «Evolving our License for the Next Wave of MetaMask Users». Consensys. Վերցված է 2024-08-04-ին.
- ↑ «MetaMask's Blockchain Mobile App Opens Doors For Next-Level Web». Bloomberg.com (անգլերեն). 2020-09-02. Վերցված է 2020-12-13-ին.
- ↑ Stephen, Bijan (2018-12-20). «ConsenSys plans to spin out most of its startups, and it's going to mean layoffs». The Verge (անգլերեն). Վերցված է 2020-12-13-ին.
- ↑ Perez, Yessi Bello (2019-10-04). «ConsenSys acquires Infura, the centralizing tech powering Ethereum dapps». Hard Fork | The Next Web (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-12-13-ին.
- 1 2 «ConsenSys challenges WRC finding in redundancy case» (անգլերեն). RTÉ. 2022-08-12.
- ↑ «Safe». safe.global (անգլերեն). Վերցված է 2023-01-02-ին.
- ↑ Miller, Stuart (2018 թ․ մայիսի 25). «A Blockchain Building in Bushwick». The New York Times (անգլերեն). Վերցված է 2018-09-14-ին.
- ↑ Shieber, Jonathan (2015-10-28). «Microsoft Partners With ConsenSys To Use Ethereum To Provide Blockchain-As-A-Service». TechCrunch. Վերցված է 2016-05-11-ին.
- ↑ «Blockchain media startup Civil is issuing full refunds to all buyers of its cryptocurrency». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019-06-26-ին.
- ↑ «ConsenSys bought most of the CVL tokens in Civil Media's disappointing ICO — Quartz». qz.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018-11-18-ին.
- ↑ Scheckinger, Ben (2022 թ․ դեկտեմբերի 19). «Legal fight over ownership of Web3 heats up». Politico. Վերցված է 2023-01-17-ին.
- ↑ «SEC Charges Consensys Software for Unregistered Offers and Sales of Securities Through Its MetaMask Staking Service» (Press release). Securities and Exchange Commission. 2024 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2024-08-04-ին.
- ↑ Saini, Manya (2024 թ․ ապրիլի 26). «Crypto firm Consensys sues US SEC over Ethereum regulation». Reuters. Վերցված է 2024-08-04-ին.